Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Աշխարհ
Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները գիշերվա ընթացքում երկրի մարզերի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 1441 անօդաչու թռչող սարք, այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մայրաքաղաք Մոսկվայի ուղղությամբ արձակվել է շուրջ 800 ԱԹՍ։ Ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների՝ այս հարձակումը, որը ձեռնարկվել է նոյեմբերի 16-ի ժամը 17։00-ից մինչև նոյեմբերի 17-ի առավոտ, դարձել է վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինը։ Ըստ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի՝ ԱԹՍ-ների մեծ մասը ոչնչացվել է մայրաքաղաքից հեռու, 321-ը՝ Մոսկվային մոտենալիս։
Կալուգայի մարզի տարածքում ոչնչացվել է 293 ԱԹՍ, հայտնել է նահանգապետը։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ ռուսական ուժերը հետ են մղել անօդաչուների զանգվածային հարձակումն Ուֆայի և Սալավատի արդյունաբերական գոտիներում։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքերի կրկնակի հարձակման պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Ղրիմի կամրջով գնացքների և ավտոմեքենաների երթևեկությունը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Ղրիմի կամուրջը հարձակման էր ենթարկվել նաև նոյեմբերի 16-ին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի