78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է
Սպորտ
Վարդան Ոսկանյանը պահպանել է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Հաշվետու-ընտրական ժողովում կայացած գաղտնի քվեարկության ժամանակ նա ստացել է 78 ձայն, իսկ մյուս թեկնածուն՝ Արեգ Ավետիսյանը՝ 10։
Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Ժողովին մասնակցած 96 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել են 90-ը։ Մինչ ընտրությունը երկու թեկնածուներն էլ ներկայացրել են զարգացման իրենց քառամյա ծրագրերը և պատասխանել պատվիրակների հարցերին։
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Թաթուլ Հովհաննիսյանը։ Տվյալները հայտնել է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի