5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին
Սպորտ
Գերմանիայի հավաքականը Բեռլինում 5։0 հաշվով հաղթել է Նիդերլանդներին՝ Եվրոպայի ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրում։
Ֆլորիան Վիրցը դուբլ է ձևակերպել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Դերի Շերհանտը, Նիկո Շլոտերբեկը և Բրայան Գրուդան։ Գերմանացիները ընդմիջման են գնացել մեկ գոլի առավելությամբ, իսկ երկրորդ խաղակեսում ևս չորս անգամ գրավել են մրցակցի դարպասը։
Խմբում Գերմանիան, Նիդերլանդներն ու Հունաստանը հավաքել են 11-ական միավոր, սակայն անձնական հանդիպումների ցուցանիշներով քառորդ եզրափակիչ են անցել գերմանացիներն ու նիդերլանդցիները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի