Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին
Սպորտ
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն ընդունել է համաշխարհային ֆուտբոլի ղեկավարի ընտրություններին մասնակցելու առաջարկը։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության գործադիր կոմիտեում և Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի խորհրդում ներկայացված ազգային ֆեդերացիաները նրան միաձայն աջակցություն են հայտնել։ Ալեքսանդր Չեֆերինի նախագահությամբ անցկացված հանդիպման մասնակիցները մտահոգություն են հայտնել միջազգային ֆեդերացիայի կառավարման ուղղության վերաբերյալ։
Ընտրությունները նախատեսված են 2027-ի մարտին։ Նոյեմբերի 16-ի հաղորդագրության համաձայն՝ Դիալոյի թեկնածությունը դեռ պետք է պաշտոնապես հաստատի Ֆրանսիայի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի