Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»
Սպորտ
Թոմաս Ֆրանկը վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա՝ գլխավորելով «Քրիսթալ Փելասը»։ Լոնդոնյան ակումբը դանիացի մասնագետի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի հունիս։ Նա փոխարինել է Պիեռ Սաժին, որի պաշտոնավարման շրջանն ավարտվել էր 16 հանդիպումից հետո։
Նախկինում «Բրենթֆորդում» և «Տոտենհեմում» աշխատած մարզիչը ստանձնում է մրցաշարային աղյուսակի վերջին տեղում գտնվող թիմի ղեկը։
«Փելասը» առաջնությունում չորս անընդմեջ պարտություն է կրել, իսկ վերջին հաղթանակը տոնել է հոկտեմբերի 11-ին։ Ֆրանկի առաջին խնդիրը թիմին վտանգավոր գոտուց դուրս բերելն է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի