69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին
Սպորտ
Կառլոս Ալկարասը Թուրինում հաղթանակով է սկսել տղամարդկանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Իսպանացին 69 րոպեում 6։2, 6։2 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։
Ալկարասը առաջին սեթում արագ առաջ է անցել 4։0 հաշվով և պահպանել խաղի վերահսկողությունը։ Երկրորդ սեթում Տիաֆոն հնարավորություն է ստացել փոխելու ընթացքը, սակայն չի իրացրել իր երեք բրեյք-փոյնթը։ Իվան Լենդլի խմբում հանդես եկող Ալկարասը հաղթական շարքը հասցրել է տասը հանդիպման
։ Նախորդ տարվա եզրափակչի մասնակիցը այս անգամ ևս պայքարում է մրցաշարի գլխավոր մրցանակի համար։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի