Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են
Սպորտ
ԱՄՆ-ի կանանց հոկեյի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ Դանիայի Հերնինգ քաղաքում կայացած եզրափակչում 6։2 հաշվով հաղթելով Կանադային։ Հանդիպման հաշիվը բացել են կանադացիները, սակայն ամերիկուհիները դեռ առաջին մրցափուլում վերականգնել են հավասարությունը, ապա երկրորդում առաջ անցել 3։1 հաշվով։
Հիլարի Նայթն ու Քելի Պանեկը երկուական գոլ են խփել, մեկական անգամ աչքի են ընկել Լեյսի Իդենն ու Հեյլի Սկամուրան։ Կանադայի երկու գոլերի հեղինակը Սառա Ֆիլիերն է։ ԱՄՆ-ի ընտրանին նվաճել է աշխարհի առաջնության երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի