Վրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը
Աշխարհ
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունն ավարտել է Խադա կիրճում դեպի Ռուսաստանի սահման տանող կամարակապ կամրջի կառուցումը։ Այս մասին հայտարարել է նախարարության մամուլի ծառայությունը։
«Խադա կիրճում Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարության շրջանակներում միացվել են կամարակապ կամրջի երկու հատվածներ, և ավարտվել է 300 մետրանոց կամարի կառուցումը։ Կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի 437 մետր, իսկ կիրճի հատակից բարձրությունը՝ 166 մետր։ Վրաստանում համեմատելի կամարակապ կամուրջ չկա», - ասվում է հայտարարության մեջ։
Շինարարության հաջորդ փուլը ներառում է հենարանների և սյուների կառուցումը։ Ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի ճանապարհի կամարակապ կամուրջը բարդ ինժեներական կառույց է։
Այս կամրջից բացի, Քվեշեթի-Կոբի ճանապարհին կկառուցվեն ևս չորս կամուրջ և հինգ թունել։ Իշխանությունները նախատեսում են նաև վերանորոգել մեկ գործող կամուրջ։ Ավարտվել է նաև Վրաստանի ամենաերկար կամրջի՝ Խաչի լեռնանցքի տակով անցնող 9 կիլոմետրանոց կամրջի կառուցումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի