Ադրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում է
Իրավունք
Ադրբեջանի քաղաքացի Նասիմ Մուսաևի գործը մուտք է եղել դատարան և մակագրվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հրաչ Դաջունցին։
Ըստ մեղադրանքի՝ Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատել է Հայաստանի պետական սահմանը՝ զինված մուտք գործելով Սյունիք։ Շաքի բնակավայրում նա ապօրինի ներխուժել է Անի Ավետիսյանի տուն, գողացել գույք, ապա զենքի սպառնալիքով անազատության մեջ պահել նրա երկու անչափահաս երեխաներին։
Երբ Անի Ավետիսյանը վերադարձել է տուն, Մուսաևը նրա ուղղությամբ ինքնաձիգից վեց կրակոց է արձակել։ Կրակոցներից մեկը դիպել է կնոջ ազդրին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Նա նաև բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը։
Դեպքից հետո Մուսաևը փախուստի է դիմել, սակայն հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահների կողմից։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի