«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը
Սպորտ
«Նյու Օռլեան Փելիկանսը» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հերթական խաղում 115։94 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզին»։ Հանդիպման գլխավոր դեմքերից է դարձել Ջերեմայա Ֆիրսը, որը գրանցել է կարիերայի առաջին տրիպլ-դաբլը՝ 19 միավոր, 10 անդրադարձ և 10 արդյունավետ փոխանցում։
Տանտերերը մրցակցին ծանր դրության մեջ են դրել արդեն մեկնարկային քառորդում՝ հաղթելով այն 35։11 հաշվով։ Մեծ ընդմիջմանը «Փելիկանսը» առաջ է եղել 61։36 հաշվով, իսկ երրորդ քառորդից հետո առավելությունը հասել է 28 միավորի։ Վերջին հատվածում «Ուորիորզը» կրճատել է տարբերությունը, սակայն խաղի ելքը չի փոխել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի