4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը
Սպորտ
Կանադայի հավաքականը Տորոնտոյում 4։1 հաշվով հաղթել է Գվատեմալային և դուրս եկել Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։ Տանի Օլուվասեյին ազգային ընտրանու կազմում ձևակերպել է իր առաջին դուբլը, մեկական գոլ են խփել Ջոնաթան Դեյվիդն ու Թեյջոն Բյուկենենը։
Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով կանադացիները հաղթել են 7։3։ Նրանք ապահովել են նաև 2027 թվականի Ոսկե գավաթի ուղեգիրը։ Ազգերի լիգայի վճռական փուլը նախատեսված է հաջորդ տարվա մարտին՝ Լոս Անջելեսում։ Գվատեմալան մասնակցելու է Ոսկե գավաթի նախնական փուլին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի