Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա
Աշխարհ
Ֆրանսիայում նոյեմբերի 17-ը մեկնարկել է համազգային գործադուլով․ պետական հատվածի ութ արհմիությունները պահանջում են անհապաղ բարձրացնել աշխատավարձերը։ Առավոտյան տեղեկությունների համաձայն՝ խաթարվել է որոշ գնացքների երթևեկությունը, բողոքի գործողություններին միացել են նաև մասնավոր հատվածի աշխատողներ։
Կազմակերպիչները նախատեսում են ցույցեր երկրի ավելի քան 200 վայրում։ Փարիզի երթը կմեկնարկի տեղական ժամանակով ժամը 14։00-ին՝ Նասիոն հրապարակից։
Արհմիությունները Սեբաստիեն Լըկորնյուի կառավարությունից պահանջում են եկամուտների աճ ապահովող լրացուցիչ քայլեր՝ ընդգծելով, որ առաջարկված միջոցները չեն լուծում գնողունակության խնդիրը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի