Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը եվրոպացի առաջնորդներին կոչ է արել անմիջական բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Financial Times-ին տված նոր հարցազրույցում նա անպատասխանատու է գնահատել այն մոտեցումը, երբ Եվրոպան Մոսկվայի հետ երկխոսությունը երկար ժամանակ թողնում էր Վաշինգտոնին։ Ստուբի համոզմամբ՝ եվրոպացիները պետք է Պուտինին փոխանցեն միասնական դիրքորոշում և համաձայնեցված ուղերձներ։
Միաժամանակ նա գնահատել է ամերիկացի բանակցողների դերը ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման գործում։ Ֆինլանդիայի նախագահը պնդել է նաև, որ Ռուսաստանը չի հաղթել պատերազմում և չի էլ հաղթի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի