Patriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլար
Աշխարհ
Գերմանիան և Նորվեգիան համատեղ կֆինանսավորեն Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության նոր փաթեթը, որի առանցքը Patriot համակարգերի PAC-2 և PAC-3 հրթիռներն են։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում հայտարարել է, որ Բեռլինի ներդրումը կկազմի 300 միլիոն դոլար։ Սա ամերիկյան զենքի գնումները ֆինանսավորող ծրագրին Գերմանիայի հինգերորդ մասնակցությունն է։ Նախարարը հայտնել է նաև, որ աշխատանքներ են տարվում գերմանական IRIS-T հրթիռները նորվեգական NASAMS համակարգերին ինտեգրելու ուղղությամբ։
Պիստորիուսը հակաօդային պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը կապել է ձմռանն ընդառաջ Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումների հետ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի