34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի աշխատաշուկայի նոր տվյալները ցույց են տալիս վարձու աշխատողների թվի նվազում և աշխատավարձերի աճի դանդաղում։
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ հոկտեմբերին գործատուների վճարային ցուցակներում գրանցված աշխատողների թիվը սեպտեմբերի համեմատ պակասել է 34 հազարով՝ կազմելով շուրջ 30,2 միլիոն։ Հուլիս–սեպտեմբերին միջին շաբաթական վարձատրությունը՝ առանց պարգևավճարների, տարեկան կտրվածքով աճել է 3,5 տոկոսով՝ հունիս–օգոստոսի 3,7 տոկոսի դիմաց։ Միաժամանակ գործազրկությունը 4,7-ից նվազել է 4,6 տոկոսի։
Վիճակագրական ծառայությունը նշում է, որ հոկտեմբերի զբաղվածության գնահատականը նախնական է և կարող է վերանայվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի