Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներին
Աշխարհ
Էստոնիան եվրոպական գործընկերների աջակցությունն է ակնկալում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին Ռուսաստանի կողմից մասնակցած անձանց մուտքը Եվրոպա սահմանափակելու համար։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտին Հերեմը։
Նա ընդգծել է, որ Տալլինը շարունակելու է աջակցել Կիևին և Ուկրաինայի ապագա անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին համարում է Եվրոպայում խաղաղության կարևոր պայման։
Հերեմը հիշեցրել է նաև Ռուսաստանի հետ սահմանը ճանապարհորդների համար փակելու՝ ավելի վաղ ընդունված որոշումը։ Եվրոպական մակարդակով մարտական գործողությունների մասնակիցների մուտքն արգելելու հարցը ներկայացվել է որպես առաջարկ, որի իրականացման համար դեռ անհրաժեշտ է գործընկերների աջակցությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի