Օմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը
Աշխարհ
Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մասկատում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են նավագնացության անվտանգությունը և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիները, հաղորդում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։
«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության ապահովման և միջազգային նավագնացության ու առևտրի անխափան հոսքի, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը», - ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ ալ-Բուսաիդին և Արաղչին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, առկա մարտահրավերները և «լարվածության նվազեցման դիվանագիտական տարբերակները»։ Կողմերը կարծում են, որ բանակցային գործընթացի վերսկսումը կնպաստի փոխըմբռնման ընդլայնմանը և կկանխի ճգնաժամի հետագա սրումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի