Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը
Գիտություն և Մշակույթ
Դասերի ընթացքում մասնակիցները քայլ առ քայլ սովորել են աշխատել դրոնների հետ՝ սիմուլյատորային վարժանքներից անցնելով հավաքմանն ու իրական թռիչքներին։ Դասընթացն իրականացվել է Հայաստանի դրոնների ֆեդերացիային կից գործող «Ծիրան» տեխնոլոգիական ակադեմիայի հետ համատեղ։
Եզրափակիչ դասին ուսանբղները հավաքեցին ու վերանորոգեցին դրոններ, իսկ վերջում արդեն ինքնուրույն կառավարեցին FPV դրոնները։
Դասընթացի ավարտական վկայականները մասնակիցներին հանձնեց Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը։ Յուրաքանչյուր մասնակից ստացավ երկու վկայական՝ Հայաստանի դրոնների ֆեդերացիայից և Պլեխանովի անվ. ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղից։
Իսկ եթե դուք էլ եք ուզում ծանոթանալ FPV աշխարհին, երկար սպասել պետք չէ․ նոր դասընթացը կմեկնարկի արդեն շուտով։
Ցանկանո՞ւմ եք սովորել ինքնուրույն հավաքել և վերանորոգել դրոններ, հասկանալ դրանց կառուցվածքն ու վստահ կառավարել դրանք օդում։ Շտապե՛ք գրանցվել․ փորձնական դասը՝ շատ շուտով։
Գուցե հենց այստեղ սկսվի նաև ձեր առաջին թռիչքը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի