Հարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված է
Արտակարգ Պատահար
Կիևի Հյուսիսային և Հարավային կամուրջներով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ռուսական գիշերային հարվածներից հետո։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նոյեմբերի 17-ի առավոտյան հայտնել է, որ մասնագետները տեղում ուսումնասիրում են Դնեպրի վրայով անցնող կառույցների վնասվածքները։
Երթևեկության վերաբացման ժամկետը դեռ չի հայտարարվել։ Քաղաքապետի խոսքով՝ որոշումը հնարավոր կլինի ընդունել մասնագիտական եզրակացություններից հետո։ Նա հրապարակել է նաև Հյուսիսային կամրջից տեսանյութ՝ ներկայացնելով տեղում ստեղծված իրավիճակը։
Հարվածների հետևանքները միայն տրանսպորտով չեն սահմանափակվել․ մայրաքաղաքի որոշ հատվածներում ջրի, ջեռուցման և էլեկտրամատակարարման խափանումներ են արձանագրվել։ Քաղաքային ծառայությունները գնահատում են ենթակառուցվածքների վնասը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա հարվածներն ուղղված էին Ուկրաինայի ռազմական արդյունաբերության, էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների դեմ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի