Ռամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային
Աշխարհ
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան կոչ է արել Իլոն Մասկին չմոռանալ իր հայրենիքը՝ Հարավային Աֆրիկան, և հավատարիմ լինել դրան։ Ռամաֆոսան, որն այժմ աշխատանքային այցով գտնվում է Միացյալ Նահանգներում, իր դիրքորոշումը հայտնել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Նույնիսկ եթե դու դառնում ես մեկ այլ երկրի քաղաքացի, դու դեռ պետք է հավատարիմ մնաս քո սեփական երկրին», - ընդգծել է Ռամաֆոսան։ «Մասկի կրթությունը Հարավային Աֆրիկայում հիմք դրեց, որը թույլ տվեց նրան դառնալ հաջողակ ձեռնարկատեր»։ Նա հավելել է, որ Մասկը «լիովին չի հասկանում այն վնասի չափը, որը ապարտհեյդի քաղաքականությունը հասցրել է Հարավային Աֆրիկայի սևամորթ բնակչությանը»։
Ի պատասխան՝ Մասկը Ֆեյսբուքում գրել է, որ Հարավային Աֆրիկան ներկայումս բախվում է «ծայրահեղ ռասիզմի սպիտակամորթների և ասիացիների նկատմամբ»։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի