Նոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել Քրեյգին
Ժամանց
Ռոբերտ Պատինսոնը պաշտոնապես դարձել է նոր Ջեյմս Բոնդը։ Amazon MGM Studios-ը նոյեմբերի 16-ին հայտարարել է, որ բրիտանացի դերասանը կմարմնավորի հայտնի հետախույզին՝ փոխարինելով Դենիել Քրեյգին։ Այսպիսով ավարտվել է կինոաշխարհի ամենաքննարկվող դերաբաշխումներից մեկի շուրջ երկարատև սպասումը։
Նոր ֆիլմը կնկարահանի «Դյունայի» ռեժիսոր Դենի Վիլնյովը, իսկ սցենարը գրում է «Սուր հովարներ» սերիալի ստեղծող Սթիվեն Նայթը։ Պրոդյուսերներն են Էմի Պասկալն ու Դեյվիդ Հեյմանը։ Պատինսոնը հայտարարել է, որ այս դերն իր համար կյանքի մեծագույն պատիվն է և երազանքի իրականացում։
Դերասանը կլինի պաշտոնական կինոշարքի յոթերորդ Բոնդը։ Վիլնյովը նշել է, որ Պատինսոնը կերպարին նոր ոգի կհաղորդի՝ պահպանելով նրա ճանաչելի էությունը։ Նկարահանումների մեկնարկի և պրեմիերայի հստակ օրեր դեռ չեն հայտարարվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի