Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտ
Աշխարհ
Ճապոնիան խիստ բողոք է ներկայացրել Մոսկվային՝ երկրի օդային տարածքը երկու ենթադրաբար ռուսական ռազմական օդանավերի կողմից խախտելու կապակցությամբ։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան հայտարարել է, որ միջադեպը երկրի ինքնիշխանության լուրջ խախտում է։
Ճապոնական ինքնապաշտպանական ուժերը օդ են բարձրացրել կործանիչներ և նախազգուշացումներ փոխանցել օդանավերին։
Միաժամանակ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է կղզու արևելյան հատվածում երկու ռուսական ռազմական օդանավերի հայտնաբերման մասին։ Դրանք անցել են Թայվանի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտով, և դրանց շարժը վերահսկվել է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի