Լավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակները
Աշխարհ
ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից Կորեական թերակղզում անցկացվող կանոնավոր զորավարժությունները հստակ նպատակ ունեն՝ զսպել Հյուսիսային Կորեային և պահպանել նրա դեմ պատժամիջոցները, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում Կորեական թերակղզում։ Նպատակը հստակ է՝ զսպել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը և պահպանել նրա դեմ պատժամիջոցները։
Մեզ համար այդ պատժամիջոցները այլևս գոյություն չունեն։ Եվ այդ զորավարժություններում օգտագործվում են նաև միջուկային բաղադրիչներ, գոնե ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության կողմից անցկացվող զորավարժություններում», - ասել է Լավրովը Արևելյան Ասիայի 21-րդ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի