Ուկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում առաջընթաց է արձանագրվել, սակայն վերջնական համաձայնագրի համար դեռ դժվար որոշումներ են անհրաժեշտ։ Նրա խոսքով՝ ինքը և ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել են բանակցությունների հաջորդ քայլերը։
Միաժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է ամերիկյան և եվրոպական պատվիրակությունների մասնակցությամբ բարդ քննարկումների մասին։
Կողմերը պայմանավորվել են հանդիպել Բեռլինում՝ հետագա քայլերը համաձայնեցնելու նպատակով։ Սակայն Մոսկվան դեռ չի հաստատել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունը Ռուսաստանի հետ հաջորդ բանակցություններին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի