ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ
Աշխարհ
Վաշինգտոնն ու Պեկինը նոր դիվանագիտական վեճի մեջ են հայտնվել Թայվանի նախագահ Լայ Ցինդեի արտասահմանյան այցի պատճառով։
Միացյալ Նահանգները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից պահանջել է ուսումնասիրել Մավրիկիոսի և Սեյշելյան կղզիների որոշումները, որոնցով արգելվել էր Թայվանի նախագահի ինքնաթիռի անցումը նրանց կողմից վերահսկվող միջազգային օդային տարածքով։ Խոսքը Լայ Ցինդեի՝ ապրիլին Աֆրիկա նախատեսված այցի մասին է։
Վաշինգտոնը պնդում է, որ միջազգային ջրերի վրայով օդային երթևեկությունը կառավարող պետությունները չեն կարող այդ լիազորությունն օգտագործել քաղաքական նպատակներով։
Թայվանը մեղադրել է Չինաստանին տնտեսական ճնշումներ գործադրելու մեջ։
Պեկինը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ Միացյալ Նահանգները քաղաքականացնում է Թայվանի հարցը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի