Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim
Աշխարհ
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը պնդում է, որ Ֆրանսիայի սուպերմարկետների դեմ հոկտեմբերին իրականացված կիբեռհարձակման հետևում կարող էր կանգնած լինել Իսրայելը՝ հնարավոր է նաև Ուկրաինայի մասնակցությամբ։
Գործակալությունը հղում է անում տեխնիկական մասնագետների ուսումնասիրությանը՝ նշելով, որ թիրախավորված սառնարանային համակարգերն ունեցել են անվտանգության լուրջ խոցելիություններ։ Դրանց շահագործման եղանակները նախկինում ուսումնասիրել էր նաև իսրայելական «Քլարոթի» ընկերությունը։
Ֆրանսիայի իշխանություններն ավելի վաղ հարձակման համար պատասխանատու էին համարել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված «Շահիդ Քավե» ստորաբաժանմանը։
Հարձակման հետևանքով տուժել է շուրջ 700 սուպերմարկետ, գրանցվել են սննդամթերքի մեծ կորուստներ և առնվազն 15 հրդեհ։ Թեհրանը հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի