Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
Աշխարհ
Եվրոպական միությունը պատրաստվում է դեկտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումները կարող են վերաբերել ռուսական բանկերին, կրիպտոակտիվներին և նավթ տեղափոխող «ստվերային նավատորմի» հետ կապված կառույցներին։
Միաժամանակ Բրյուսելում տարաձայնություններ կան ավելի կոշտ միջոցների շուրջ։ Հունաստանը, Մալթան և Կիպրոսը դեմ են ռուսական նավերին ծովային ծառայություններ մատուցելու ամբողջական արգելքին։ Իռլանդիայի առարկությունների պատճառով քննարկվող ցուցակից կարող է դուրս մնալ նաև կավահողը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտնել էր, որ նոր առաջարկները կներկայացվեն մինչև նոյեմբերի 26–27-ի եվրոպական գագաթնաժողովը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի