Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. Չալաբյան Եվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձը Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ 4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքը Ֆրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա «Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլը Կանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն են «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա Հակոբյանին Մեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն է 69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարին Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան Վերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը» 

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ

Հրապարակումներ

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չլուծված հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր տարբերակը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի հրապարակումը և արձանագրում այն ամենը, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ։

Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից երեք տարի անց, որոնց հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկող կողմին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը։

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ արդեն բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է արցախահայության վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների հարցի մասին։ Այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ։

Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս գոյություն չունի միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։

Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված։ Միաժամանակ այն քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։

Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանն անազատության մեջ է պահում 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման և զրկված են անկախ այցելությունների հնարավորությունից։

Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ավելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։

Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։

«Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտությունը, այլ խորացրեց անարդարությունը, – ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ – Ոչ մի համաձայնագիր, որը Բաքվում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը և ջնջում է մի ժողովրդի ժառանգությունը, չի կարող խաղաղություն կոչվել։ Կոչ ենք անում կառավարություններին Արցախին վերաբերվել որպես իրապես չլուծված խնդրի և նրա ժողովրդի իրավունքները կրկին ներառել միջազգային օրակարգում»։

 

ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝

բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը նրանց մոտ, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,

Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես որոշել է Արդարադատության միջազգային դատարանը,

միջազգային մանդատով նոր ձևաչափի ստեղծումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության համաժողովի գումարումը,

հաշվետվողականության ապահովումը՝ անպատժելիության փոխարեն, և ցանկացած այնպիսի կարգավորման բացառումը, որը կչեղարկի տեղահանվածների ու պատանդառվածների պահանջները,

հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա յուրացման ու օտարման օրինականացման մերժումը,

ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,

Հայաստանի կառավարության կողմից այս իրավունքների հետևողական պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների նկատմամբ ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականության մշակումն ու իրականացումը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. ՌուբինյանՎերջին տեղից դուրս գալու առաքելությամբ․ Ֆրանկը գլխավորել է «Քրիսթալ Փելասը»Ինֆանտինոյի նոր մրցակիցը․ եվրոպական ֆեդերացիաները սատարում են Դիալոյին5 անպատասխան գոլ․ Գերմանիան ջախջախել է Նիդերլանդներին Սկանդալ ՔՊ-ում՝ Արմեն Գրիգորյանի շուրջ․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում ենPolitico. Կալասի բանակցություններից բացառումը արտացոլում է ԵՄ-ի ներսում ազդեցության ոլորտների շուրջ վեճըՊլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում ամփոփվեց FPV դրոնների դասընթացը78 ձայն՝ Ոսկանյանին․ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել էՎրաստանում ավարտվել է դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունըԱրզումանյանը միացել է Ղազարյանին․ նոր զարգացում ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններից առաջՄիզապարկի քաղցկեղ․ փորձարկման ընթացքում կրկնության ռիսկը նվազել է 68%-ով«Հրավիրում եմ քննարկման». Ռուբինյանը ընդդիմադիրներին քաղաքական «գործա՞րք» է առաջարկումՌուբիոն բանակցություններ է վարել Բահրեյնի արտաքին գործերի նախարարի հետ՝ երկրի վրա Իրանի կողմից հասցված հարվածից հետոԵրկարակեցության նոր հուշում՝ աղիքային մանրէներից Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. Թրամփի նոր քայլը, Իրանի սպառնալիքն ու ՈւկրաինանՍեմագլուտիդը փորձարկվել է 6–11 տարեկանների մոտ․ ի՞նչ են ցույց տվել արդյունքներըՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը անդրադարձել են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը Հայաստանի մասնակցությանը և դրա շարունակականությանըԿրծքագեղձի քաղցկեղ․ ԱՄՆ-ում նոր դեղային համակցություն է հաստատվելԱՄՆ-ը հայտարարել է Թրամփի վարչակազմի օրոք ավելի քան 2000 ահաբեկչի ձերբակալման մասին Մենք Սահմանադրության հարցը ժողովրդի հետ կորոշենք՝ առանց ընդդիմության.ԲադալյանՈՒղիղ․ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱդրբեջանցի զինծառայողը Անիի ուղղությամբ 6 կրակոց է արձակել․ գործը դատարանում էԱրհեստական եղջերաթաղանթ․ նոր հույս՝ տեսողությունը վերականգնելու համարԱՄՆ տրանսպորտի նախարարությունը պարզել է օդային երթևեկության խափանման հավանական պատճառը Լը Պենի առաջարկը բախում է առաջացրել Ֆրանսիայի նախագահական բանավեճում Այսօր բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով». Լիլիթ ԳալստյանՖիդան. Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը նաև խաղաղություն է նախատեսում ՌԴ-ի և Եվրոպայի միջև Ինքնավար զենքերի շուրջ բանակցությունները Ժնևում փակուղի են մտելՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների նախապատրաստական ​​աշխատանքների մասին Չշահարկեիք մարդու մահը. մենք ենք սպանե՞լ. խոսալ-թռնելն էլ նոր մշակույթա. Հասմիկ ՀակոբյանԱՄՆ-ը բացահայտել է Megaspeed-ի նկատմամբ քննության նոր մանրամասներՄոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Կանադան ու Չինաստանը համաձայնել են ընդլայնել մաքսային արտոնությունները
Ամենադիտված