Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները
Գիտություն և Մշակույթ
Հայաստանում քննարկվում է, թե ինչպես գիտական ինստիտուտների արդյունքները դարձնել գործնական կիրառություն ունեցող և շուկայում պահանջված արտադրանք։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ նոյեմբերի 17-ի հաղորդագրության համաձայն՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտական կազմակերպությունների, բուհերի և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկման մասնակիցները բարձրացրել են մտավոր սեփականության պաշտպանության, գնումների գործընթացի պարզեցման և մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցերը։ Անդրադարձ է եղել նաև գիտական արդյունքների ներկայացմանը, մարքեթինգին և մասնագետների կարողությունների զարգացմանը։
Նախարարի խոսքով՝ որոշ ինստիտուտներ արդեն ունեն առևտրայնացման ներուժ ունեցող արդյունքներ։ Հանդիպման նպատակը դրանց կիրառմանը խանգարող խնդիրները և հաջորդ քայլերը հստակեցնելն է։ Այս ուղղությունը ներառված է գիտության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի