Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
Վերսալի պալատի պաշտոնական ծրագրով՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեկնարկում է նիդերլանդացի քանդակագործ Ադրիան դե Վրիսին նվիրված ցուցահանդեսը։ Այն ներկայացնում է 17-րդ դարի սկզբի եվրոպական քանդակագործության կարևոր վարպետներից մեկի ժառանգությունը և նախատեսված է մինչև 2027 թվականի մայիսի 2-ը։
Ստոկհոլմի Ազգային թանգարանի հետ համագործակցությամբ համախմբվում է հեղինակի գործերի նշանակալի հավաքածու՝ առաջին անգամ 1998 թվականից ի վեր։ Ցուցադրությունը տեղակայվելու է պալատի հարավային թևի Ամպիրի սրահներում՝ բացահայտելով Ֆրանսիայի, Շվեդիայի և Իտալիայի արքունիքների գեղարվեստական կապերը։
Դե Վրիսի արվեստը գնահատել է նաև Լյուդովիկոս 14-րդը։ Նա 1694 թվականին Վերսալի Օրանժերեայի այգում տեղադրել էր քանդակագործի ստեղծագործություններից մեկը, որն այժմ պահվում է Լուվրում։ Նոր ցուցադրությունը հնարավորություն է տալիս այդ ժառանգությունը դիտարկել եվրոպական քանդակագործության պատմության համատեքստում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի