Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել
Ժամանց
BTS խմբի հետևում կանգնած հարավկորեական HYBE ընկերությունը հայտարարել է հոլիվուդյան Creative Artists Agency գործակալության հետ ռազմավարական գործընկերության մասին։ Նոյեմբերի 17-ի հայտարարությամբ՝ համագործակցությունը վերաբերում է երաժշտական բովանդակությանը, ապրանքանիշերին և կենդանի միջոցառումներին։
Կողմերը նախատեսում են HYBE-ի արտիստների ու ստեղծագործական բովանդակության ներուժը միավորել ամերիկյան գործակալության միջազգային կապերի հետ։ Նախաձեռնություններ են նախատեսվում Կորեայում, Ճապոնիայում, Ամերիկայի երկրներում, Չինաստանում և Հնդկաստանում։
HYBE-ի գլխավոր գործադիր տնօրեն Լի Ջե Սանի խոսքով՝ նպատակը արտիստների ստեղծագործական հնարավորությունների և լսարանի ընդլայնումն է։ Համագործակցությունն ընդգրկելու է նաև լիցենզավորումն ու արտիստների խորհրդանիշներով ապրանքների վաճառքը։ Գործարքի ֆինանսական պայմաններն ու տևողությունը չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի