Իրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը Բահրեյնում
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայի ուղղությամբ։ Իրանական կողմի պնդմամբ՝ թիրախը բազայում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն համակարգն էր։
Բահրեյնի պաշտպանության ուժերը, իրենց հերթին, հայտնել են, որ որսացել և ոչնչացրել են Իրանից արձակված մի շարք թռչող թիրախներ։ Դրանից առաջ երկրի ներքին գործերի նախարարությունը բնակիչներին անվտանգության նախազգուշացում էր ուղարկել։
Reuters-ի հաղորդագրության պահին վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չկային։ Ռադարի խոցումը կամ շարքից դուրս գալը անկախ աղբյուրներով հաստատված չէ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի