Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ
Աշխարհ
Հորմուզի նեղուցում հարձակման ենթարկված տանկերը երկրորդ հարվածն է ստացել, որից հետո անձնակազմի վիճակի մասին տեղեկություններ չկան։ Նոյեմբերի 17-ին այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների կենտրոնը՝ վկայակոչելով ծովային անվտանգության գործակալությանը։
Դեպքը տեղի է ունեցել Օմանի Խասաբ նավահանգստից մոտ 13 կիլոմետր հյուսիս։ Երկրորդ հարվածից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։ Վնասների ծավալը դեռ հայտնի չէ։
Նոյեմբերի 16-ի առաջին հարձակումից հետո հաղորդվել էր, որ տանկերը կորցրել է ընթացքը, սակայն անձնակազմն անվտանգ է։ Նոր հարվածից հետո այդ գնահատականն այլևս հաստատված չէ․ մարդկանց զոհվելու կամ փրկվելու մասին ստուգված տեղեկություն չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի