Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նոյեմբերի 17-ի առավոտյան Մասկատում հանդիպել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդիին։ Քննարկումների առանցքում տարածաշրջանային լարվածությունն ու դրա տարածումը կանխելու դիվանագիտական հնարավորություններն էին։
Օմանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը, միջազգային նավագնացության և առևտրի անխափան ընթացքն ապահովելու անհրաժեշտությունը։ Նրանք կարևորել են քաղաքական ու դիվանագիտական կապուղիները բաց պահելը։
Նախարարները շեշտել են երկխոսության, փոխադարձ շահերի և պետությունների ինքնիշխանության հարգման հիմքով լուծումների անհրաժեշտությունը։ Հաղորդագրությունում Հորմուզի նեղուցի ազատ անցման վերականգնման մասին համաձայնություն կամ դրա իրականացման ժամկետ չի հայտարարվում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի