Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անօդաչու սարքերով թիրախավորել է Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայի ամերիկյան ռադարային համակարգը։ Թեհրանի պնդմամբ՝ գործողությունը պատասխան էր Իրանի օդային տարածքի ենթադրյալ խախտումներին։
Բահրեյնը հայտնել է, որ կանխել է հարձակումը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Լատիֆ բին Ռաշիդ ալ-Զայանիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է Իրանի հարձակումները և վերահաստատել Վաշինգտոնի հանձնառությունը Բահրեյնի ու Ծոցի տարածաշրջանի գործընկերների անվտանգության ապահովմանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի