Լոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացը
Աշխարհ
Մեծ Բրիտանիան ողջունում է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ Այս մասին նոյեմբերի 17-ին Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանը։
Դեսպանը դրական քայլերի թվում առանձնացրել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, սահմանի սահմանազատման գործընթացը և Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարումները։ Նա անդրադարձել է նաև AzerTelecom-ի և Telecom Armenia-ի միջև կնքված համաձայնագրին։
Նորմանի խոսքով՝ կայուն և տևական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է պահպանել առաջընթացը՝ շարունակելով երկխոսությունն ու համագործակցությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի ավելի խաղաղ ապագայի ձևավորման պայմաններում Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի գործընկերությունն առանձնահատուկ նշանակություն ունի։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի