Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է առանձին հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Չինաստանի Շենժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում:
Այս մասին ամերիկացի առաջնորդը լրագրողներին հայտարարել է Մանիլայում ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում քառակողմ անվտանգության երկխոսության (QUAD) երկրների ղեկավարների հետ հանդիպումից առաջ: Հանդիպումը հեռարձակվել է Սպիտակ տան պաշտոնական YouTube ալիքով:
«Ես չգիտեմ կկայանա՞ երկկողմ հանդիպում, բայց ես այն կանցկացնեի։ Եթե հնարավոր լինի, ես դա կանեմ», - ասել է Թրամփը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի