Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակում
Արտակարգ Պատահար
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ երկու ուղևորատար գնացք է բախվել։ Շտապօգնության թարմացված տվյալներով՝ տուժել է 46 մարդ, նրանցից 4-ի կյանքին վտանգ է սպառնում։ Նախնական հաղորդագրություններում նշվում էր շուրջ 15 տուժածի մասին։
Բախումը տեղի է ունեցել Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող երկաթուղային կամրջի հատվածում։ Երկու գնացքների ուղևորներն էլ տարհանվել են, վիրավորները տեղափոխվել են Պրահայի հիվանդանոցներ։
Տվյալ գծով երթևեկությունը դադարեցվել է, մի շարք գնացքներ ուղղորդվել են այլ կայարաններ։ Երկաթուղային տեսչությունն ու ոստիկանությունը պարզում են վթարի պատճառները։ Չեխական երկաթուղիները հայտնել են ուղևորներին առողջական և գույքային վնասների համար փոխհատուցում տրամադրելու մասին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի