ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է
Արտակարգ Պատահար
Սերբիայում ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է։ Երկրի պաշտպանության նախարարությունը հաստատել է մայոր Գորան Բուլայիչի մահը։
Ինքնաթիռն ընկել է Բելգրադից հյուսիս-արևմուտք՝ Ստարա Պազովա քաղաքի մերձակա դաշտում։ Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով մոտ 08:45-ին։ Օդաչուն ծնվել էր 1973 թվականին և բանակում ծառայության էր անցել 1996-ին։
Դեպքի պատճառը դեռ չի հայտարարվել։ Ռազմական ոստիկանությունը քննություն է իրականացնում, իսկ ստեղծված հանձնաժողովները պետք է պարզեն կործանման հանգամանքներն ու հնարավոր պատասխանատվությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի