Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել են
Աշխարհ
Ֆրանսիայի Շոլե քաղաքի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է երկու առևտրային հաստատություն։ Բնակիչները տարհանվել են, իսկ ծուխ ներշնչած մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Angers Info-ն՝ վկայակոչելով Ouest-France-ը։
Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան և տարածվել հարակից շենքերի վրա։ Մարմանը ներգրավվել է 48 հրշեջ։ Հրապարակման համաձայն՝ շենքում միջհարկային ծածկ է փլուզվել, վնասվել է նաև տանիքը։
Առավոտյան ավելի ուշ կրակի տարածումը հաջողվել է կասեցնել, սակայն մարման աշխատանքները շարունակվել են։ Փլուզման վտանգը դժվարացրել է հրշեջների մուտքը շենք։ Հրդեհի պատճառի վերաբերյալ հաստատված եզրակացություն դեռ չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի