Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են
Աշխարհ
Բելգիայի Անտվերպեն քաղաքի Մերքսեմ հատվածում այգեգործական պարագաների պահեստ է այրվել։ Խիտ ծխի պատճառով բնակիչներին արտակարգ ծանուցմամբ հորդորել են փակ պահել դռներն ու պատուհանները։
Հրդեհը բռնկվել է Ալբերտ ջրանցքի մոտ գտնվող պահեստում։ Շենքի ներսում բարձր ջերմաստիճանի պատճառով հրշեջները գործել են դրսից՝ փորձելով թույլ չտալ կրակի տարածումը հարակից կառույցների վրա։ Մոտակա ընկերության աշխատակիցները նախազգուշական կարգով տարհանվել են։
Առավոտյան թարմացմամբ հաղորդվել է, որ հրդեհը վերահսկվում է, սակայն վերջնական մարման աշխատանքները շարունակվում են։ Պահեստը, ըստ նախնական գնահատման, մեծապես ավերվել է։ Շրջակայքում ճանապարհներ են փակվել, քաղաքացիներին հորդորել են խուսափել այդ հատվածից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի