Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում
Արտակարգ Պատահար
Նեպալի Սինդհուլի շրջանում ուղևորատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և մոտ 20 մետր բարձրությունից ընկել գետի չոր հունը։ Մեքենայում գտնվող բոլոր 14 մարդիկ վիրավորվել են։
Ջանակպուրից Կատմանդու ուղևորվող միկրոավտոբուսը վթարվել է նոյեմբերի 17-ի կեսօրից հետո՝ Բի Փի մայրուղու Պալասե հատվածում։ Ոստիկանության փոխանցմամբ՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Տուժածներին տեղափոխել են Խուրկոտի հիվանդանոց։
Փրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկաններն ու ճանապարհային ծառայության աշխատակիցները։ Վիրավորների թվում երեխաներ կան։ Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառներն ու տուժածների տվյալները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի