Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է
Աշխարհ
Կորսիկայի Բաստիա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել պետական ծառայություններ տեղավորող շենքի մուտքի մոտ։ Շենքում գործում է նաև տարածաշրջանային առողջապահական գործակալությունը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ տուժածներ չկան։
Պայթյունը եղել է նոյեմբերի 17-ի գիշերը՝ տեղական ժամանակով մոտ ժամը 01:00-ին։ Վնասվել է մուտքի դարպասը։ Դատախազությունը քննություն է սկսել վտանգավոր միջոցով գույքը վնասելու փաստով։
Առավոտյան տարածված համատեղ հայտարարությամբ տեղական իշխանություններն ու առողջապահական գործակալության ղեկավարությունը դատապարտել են հարձակումը։ Անվտանգության նկատառումներով շենքի աշխատակիցներին առաջարկվել է առավոտյան աշխատել հեռավար։ Կատարողների ինքնության վերաբերյալ հաստատված տվյալներ չեն հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի