Հրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի
Աշխարհ
Ռուսաստանի Օմսկ քաղաքում բազմաբնակարան շենքի հրդեհի ժամանակ փրկարարները դուրս են բերել չորս մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Եվս 35 բնակիչ ինքնուրույն լքել է շենքը․ նրանցից ութը երեխաներ են։
Հրդեհը բռնկվել է Դմիտրիևի փողոցի շենքերից մեկի հինգերորդ և վեցերորդ հարկերի պատշգամբներում։ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության տվյալներով՝ ահազանգը ստացվել է տեղական ժամանակով 13:43-ին։
Կրակի տարածումը սահմանափակվել է 14:25-ին, իսկ բաց կրակը մարվել է հինգ րոպե անց։ ՆԳՍ55-ի հաղորդմամբ՝ տուժածներ չկան։ Հրդեհի պատճառի վերաբերյալ վերջնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի