Կուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասին
Աշխարհ
Ռուսաստանում Կուբայի դեսպան Էնրիկե Օրտա Գոնսալեսը Մոսկվային և Հավանայի մյուս դաշնակիցներին կոչ է արել շարունակել աջակցությունը Միացյալ Նահանգների տնտեսական ճնշումների պայմաններում։
Դեսպանը հայտարարել է, որ վերջին ինը ամիսներին Կուբան բախվում է աննախադեպ ճնշումների։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խստացրել է տնտեսական, առևտրային և ֆինանսական սահմանափակումները, ինչպես նաև էներգետիկ ու ծովային շրջափակումը։
Կուբացի դիվանագետը պնդել է, որ Միացյալ Նահանգներն անհիմն կերպով երկիրը ներկայացնում է որպես սեփական ազգային անվտանգության սպառնալիք։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի