Թուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգը
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համաձայնագիրը պետք է ներառի ոչ միայն Կիևի և Մոսկվայի հարաբերությունների կարգավորումը, այլև Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ձևավորումը։
Ֆիդանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև ապագա անվտանգության երաշխիքները պետք է քննարկվեն կոնկրետ առաջարկների հիման վրա։ Նրա խոսքով՝ Անկարան արդեն համապատասխան նախաձեռնություններ է ներկայացրել կողմերին։
Նախարարը նշել է, որ բանակցությունների առանցքային խնդիրներից են Դոնբասի տարածքային վեճը, շփման գծի սահմանումը, անվտանգության երաշխիքները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և սառեցված ակտիվների ճակատագիրը։ վերականգնելու հարցում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի