Լը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքում
Քաղաքական
Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լը Պենը հաստատել է, որ հաղթանակի դեպքում մտադիր է դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ֆրանսիական ֆինանսական օգնությունը։
Նրա թիմի տվյալներով՝ այդ որոշումը կարող է ուժի մեջ մտնել իշխանության գալուց առավելագույնը վեց ամիս անց։ Սահմանափակումները կվերաբերեն ինչպես երկկողմ ֆինանսավորմանը, այնպես էլ Եվրոպական միության աջակցության ծրագրերին Ֆրանսիայի մասնակցությանը։
Լը Պենը մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Կիև այցելելու հրավերը՝ առաջարկելով հնարավոր հանդիպումն անցկացնել Բրյուսելում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի