Ռուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են ազդեցություն գործադրել Սերբիայի նոր քաղաքական ղեկավարության վրա։ Գերատեսչության պնդմամբ՝ Եվրոպական միության ղեկավարությունը դժգոհ է հոկտեմբերի 25-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Ուսանողական ցուցակ» շարժման դիրքորոշումից։
Ռուսական ծառայությունը պնդում է, որ շարժման ներկայացուցիչները չեն ցանկանում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Ըստ հրապարակված հայտարարության՝ եվրոպական հետախուզական կառույցները կարող են փորձել պառակտել շարժումը և մեկուսացնել անկախ դիրքորոշում ունեցող ղեկավարներին։
Գերատեսչությունը նաև պնդել է, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը դժգոհ է Սերբիայի քաղաքականությունից։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի