Թրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ են
Տնտեսություն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է շարունակել չինական սարքավորումների ներմուծման սահմանափակման նախաձեռնությունը՝ չնայած ամերիկյան տեխնոհսկաների առարկություններին։
Amazon-ի, Google-ի, Meta-ի, Microsoft-ի և այլ ընկերությունների ներկայացուցիչները Սպիտակ տանը զգուշացրել են, որ տվյալների կենտրոններում օգտագործվող չինական օպտիկական հաղորդիչ-ընդունիչները փոխարինելու համար կարող է պահանջվել մինչև տասը տարի։
Վաշինգտոնը մտահոգված է դրանց միջոցով տվյալների հնարավոր գողությամբ և համակարգերի աշխատանքի խափանմամբ։ Հետազոտական տվյալներով՝ Չինաստանին բաժին է ընկնում նման սարքերի համաշխարհային շուկայի շուրջ երկու երրորդը։ Ամերիկյան ընկերությունները նաև զգուշացրել են Պեկինի հնարավոր պատասխան սահմանափակումների մասին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի