Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և խորհրդական Ջարեդ Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում նախատեսում են հանդիպել Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման առանցքային թեման Ուկրաինայի հետպատերազմյան անվտանգության երաշխիքներն են։ Կքննարկվեն նաև երկրի տնտեսության վերականգնման ծրագրերը և Ռուսաստանի հնարավոր նոր հարձակումները կանխելու միջոցները։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Բեռլինի բանակցությունները և նույն օրը Չինաստանում սպասվող Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումը համակարգված դիվանագիտական գործընթացի մաս են։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի